Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Սա մոլորակի անվտանգության խնդիր է

Սա մոլորակի անվտանգության խնդիր է
26.03.2025 | 12:43



Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը ծառահատումներին դեմ ցուցարարների մասին ասել է.

«Ռուսներն ո՞վ են, որ գան իմ, ձեր, մնացածի քաղաքում բնապահպանական ակցիա անեն»:

Որպեսզի հասկացվի այս պաշտոնյայի օտարից զզվելու ու ֆաշիզմի աստիճանը, հարկ է ռուս բառը փոխել եզդիով, կստացվի. «Եզդիներն ո՞վ են, որ գան իմ, ձեր, մնացածի քաղաքում բնապահպանական ակցիա անեն»:

Հիմա տեղն է ընկնում, չէ՞, թե ինչ է դուրս տվել այս կինը:

Ռուսները Հայաստանի ազգային փոքրամասնություն են, և այս իրավիճակը ցույց է տալիս, որ Հայաստանում 7 տարի է հակառուսական ատելություն է քարոզվել, որ պաշտոնյային թվում է, թե կարող է ազգային մի խմբի հանդեպ այն վերաբերմունքն ունենալ, ինչ՝ «Քաղաքացիական պայմանագիրը»՝ հայերի մի խմբի՝ արցախցիների հանդեպ ունեն:

Ավելին, բնապահպանական հարցերը դեռ մի բան էլ վեր են պետական սահմաններից, ու Հայաստանում հատվող ծառի մասին կարող է խոսել մեկը, ով օվկիանոսների մյուս ափում է, որովհետև սա ազգային անվտանգություն հարց չէ, մոլորակի անվտանգության խնդիր է:

Սա դատավորների դեմ ոտնձգությունների համար սահմանադրական դատարան դիմելու հարց չի, որը չարեց զենոֆոբ Անի Խաչատրյանի «լուսավոր» կուսակցությունը՝ նպաստելով Արցախի բնության հանձնմանը նավթապետությանը:

Հովհաննես Իշխանյան

Դիտվել է՝ 4945

Մեկնաբանություններ